Անկարայի զուր հույսերը
Հունվար 14, 2010թ. 16:40
Թուրքական «Զաման» օրաթերթը, հղում անելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հունվարի վերջին ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Ըստ պարբերականի` Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում անցած տարի գրանցված դիվանագիտական ակտիվությունը կշարունակվի նաեւ այս տարի` հնարավորություն ընձեռելով լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
ArmAr.am












