Գլխավոր » Լրահոս

Բռնադատվածներին արտոնյալ վարկեր

Հունվար 14, 2010թ. 18:00

2009 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով  բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 44 քաղաքացու տրամադրվել են ընդհանուր գումարով 182 մլն 910 630 ՀՀ դրամի բյուջետային վարկեր:

Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: 2009 թվականի  դեկտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ նշված վարկային ծրագրի շրջանակներում 238 քաղաքացու տրամադրվել է 894 մլն 847 730 ՀՀ դրամ գումարով վարկ:

Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով: Նշված բյուջետային վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն