Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքին հեռացրել են աշխատանքից` «ցեղասպանություն» բառից խուսափելու համար

Հունվար 15, 2010թ. 10:00

Հոլանդիայում De Dagelijksestandaard տեղեկատվական կայքի խմբագիրը աշխատանքից հեռացրել է 25-ամյա թուրք լրագրող Արմանդ Սաղին, որը Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նվիրված իր հոդվածաշարում «հայերի ցեղասպանություն» արտահայտության փոխարեն գործածել է «տեղահանություն» բառը: Հոլանդահայերի բազմաթիվ բողոքներից հետո խմբագիրը թղթակցից պահանջել է ներողություն խնդրել հայերից, իսկ երբ Արմանդ Սաղը հրաժարվել է, նրան հեռացրել են աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է թուրքական «Հյուրիեթը»:

«Երբեք չէի կարող պատկերացնել, որ Հոլանդիայում, ուր բնակվում է 12 հազար հայ, հայկական լոբբին շատ ավելի ուժեղ է, քան 450 հազարանոց թուրքականը: Ես նույնիսկ չեմ գրել, թե ցեղասպանություն չի եղել, ընդամենը չեմ գործածել «ցեղասպանություն» բառը»,- ասել է Սաղը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն