Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ստանիսլավ Տարասով. «Մոսկվա-Անկարա ռազմավարական միությունը հիշեցնում է Լենին-Տրոցկի-Ստալին և Աթաթուրք միությունը»

Հունվար 15, 2010թ. 11:21

stanislav tarasovИА REGNUM Новости կայքում Ստանիսլավ Տարասովն իր «Սերգեյ  Լավրովի դժվարին առաքելությունը Հայաստանում» հոդվածում անդրադառնալով Լավրովի Երևան կատարած այցին, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու ղարաբաղյան կարգավորմանն ուղղված գործընթացին գրում է.

«Հայթուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Երևանը խոչընդոտներ չի ստեղծելԹուրքիան է, որ Ադրբեջանի ճնշման տակ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել է Հայաստանի հետ իր հարաբերությունների բարելավմամբ: Այդ իսկ պատճառով տրամաբանական կլիներ, որ Մոսկվան հորդորեր ոչ թե Երևանին, այլ ավելի շուտ Բաքվին ու Անկարային: Մանավանդ, որ Լավրովի Երևան կատարելիք այցի նախօրեին Հայաստանի Սահմանադրական դատարանը դրական որոշում կայացրեց նախորդ տարի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ»:

Այնուհետև հեղինակը շարունակում է. «… Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել Անկարան: Նախ, իրական սպառնալիք է դառնում ԱՄՆ Կոնգրեսում այս տարվա ապրիլին Ցեղասպանության բանաձևին Թուրքիայի բախումը, ինչպես նաև Անդրկովկասից նրա դուրսմղումը: Ղարաբաղյան հակամարտության տարիներին Բաքվում և Երևանում սովորել են պատմական այլաբանություններով մտածել: Այդ պատճառով, ՄոսկվաԱնկարա ռազմավարական այժմյան միությունը հայ քաղաքական գործիչներին հիշեցնում է ԼենինՏրոցկիՍտալին և Աթաթուրք միությունը: Հայաստանում լավ են հիշում, թե ինչպես էր դաշնակների կառավարությունը խորհրդայնացման նախօրեին փորձում համաձայնության գալ քեմալիստների հետ, և թե ինչ ստացվեց դրանից: Հասկանալի է, որ Երևանը չի ցանկանա երկրորդ անգամ հայտնվել «հին թակարդում»:

Չմոռանանք նաև, որ Անդրկովկասի նորագույն պատմության մեջ թուրքական գործոնն ի հայտ է եկել միայն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որն էլ հետագայում նախադրյալներ ստեղծեց ինչպես Ցեղասպանության, այնպես էլ խորհրդային բոլշևիկներՄուստաֆա Քեմալ միության ձևավորման համար: Այն ժամանակ հենց այդ միությունն էլ որոշեց երկրամասի վարչատարածքային բաժանումն ու պետական սահմանները: Այդ պատճառով Արևմուտքն սկսում է իր բացահայտ դժգոհությունն արտահայտել Թուրքիայի նոր արտաքին քաղաքականության վերաբերյալ, այն կարող է ստեղծել բոլորովին այլ կոմբինացիա, երբ առանց Իրանի ակտիվ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ուղղակի անհնարին կդառնա»,- եզրափակում է վերլուծաբանը:

Թարգմ. Ռուզաննա Ավագյանի

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն