Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

Վրաստանում ահաբեկիչներ են պատրաստում

Հունվար 15, 2010թ. 11:43

Ռուսաստանի դեմ գործողություններում, ինչպես երևում է, վրացական իշխանությունները խտրություն չեն դնում: «Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Վլադիկավկազում ՌԴ ՆԳ փոխնախարար Արկադի Եդելևը հայտնել է, որ Վրաստանի ռազմաբազաներում օտարերկրյա հրահանգիչները հատուկ խմբեր են պատրաստում` ՌԴ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Որպես թիրախ ընտրվել են հատկապես այն մահմեդական հոգևորականները, որոնք արմատական իսլամիստների դեմ պայքարելու կոչ են անում: Փոխնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի հարավում ահաբեկչական գործողությունների վտանգը այժմ ավելի քան իրական է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն