Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ս. Ծննդյան հանդիսություն Ս. Սարգիս եկեղեցում

Հունվար 15, 2010թ. 11:56

Այսօր ժ. 17.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առիթով հանդիսություն:

Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի գրասենյակից  ArmAr.am-ին տեղեկացրին, որ հանդիսությանը ելույթ կունենա «Արարատ» միության «Արարատ» երգչախումբը:

Հանդիսության կազմակերպիչն է Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով ղեկավարում է «Արարատ» երիտասարդական միությունը:

Տեր Հակոբի խոսքով, Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առթիվ անցկացվող միջոցառումը կարելի է համարել նաև հաշվետու, քանի որ այն միության նորաստեղծ երգչախմբի առաջին մեծ համերգն է լինելու:

Միջոցառմանը ներկա կլինեն հոգևորականներ, արվեստագետներ, պետական, քաղաքական և հասարակական գործիչներ:

Հանդիսության ավարտին կկատարվի Սուրբ Ծննդյան հյուրասիրություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն