Իրաքի նախագահը կրկին կառաջադրվի
Հունվար 15, 2010թ. 11:58
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում վերընտրման իր պատրաստակամությունը: Սակայն նա նշել է, որ կառաջադրվի, եթե իր թեկնածությունն արժանանա խորհրդարանի հիմնական խմբակցությունների հավանությանը:
«Եթե այդպիսին լինի հիմնական խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական խմբավորումների կամքը, ես նրանց չեմ հիասթափեցնի և չեմ մերժի նրանց հանձնարարությունը»: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»ին:
ArmAr.am












