Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան

«Վրաստանի իշխանությունները չեն միջամտի Ուկրաինայի ներքին գործերին»

Հունվար 15, 2010թ. 15:07

22«Վրաստանի իշխանությունները մտադիր չեն միջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ սատարել այդ երկրի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»: Այս  մասին հայտարարել է մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն` փոխանցելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դիրքորոշումը:

Մանջղալաձեն ասել է, թե. «Նախագահը հայտարարում է, որ Վրաստանի շահերին համապատասխանում է ուժեղ, ժողովրդավարական եւ անկախ Ուկրաինան: Վրաստանի ծրագրերում չի եղել եւ չկա Ուկրաինայի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին սատարելը»:

Ասենք, որ հունվարի 17-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունների քարոզարշավը ավարտվում է այսօր:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն