Փախստականների իրավունքները կվերականգնվեն
ՀՀ փախստականների կոմիտեի նախագահ Գագիկ Եգանյանը այսօր «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, խոսելով ադրբեջանահայության արդի խնդիրների մասին, նշեց. «Ադրբեջանահայությունը այսօր 2 խնդիր ունի: Առաջինը բնակարանային խնդիրն է: Կառավարությունը 2004թ ծրագիր հաստատեց, որով պարտավորվում էր լուծել առավել կարիքավոր փախստականների բնակարանային խնդիրը: 2005թ-ից ծրագիրն իրականացվում է` 1065 ընտանիք ստացել է սեփականության վկայականներ, բնակարան է ձեռք բերել 720 ընտանիք»:
նրա խոսքով, Երևանում ծրագրի արժեքը կազմում է 45մլն դոլար. կառավարությունը շարունակում է դոնոր կազմակերպություններ ներգրավել`ծրագիրը լիովին իրագործելու համար:
«Փախստականների համար երկրորդ կարևոր խնդիրը ունեցվածքի փոխհատուցման խնդիրն է,- նշում է Գ. Եգանյանը: -Այս հարցերով չկա որևէ միջազգային փաստաթուղթ, պարտավորվածություն, որով հնարավոր կլիներ լուծել խնդիրը:
3 տարի առաջ օգնեցինք շուրջ 1000 փախստկան ընտանիքի` դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան»:
Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանության հարցով զբաղվում է նաև «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Նարինե Գասպարյանի խոսքով, 2004-2006թթ շուրջ 500 դիմում-բողոք են ներկայացրել եվրոպական դատարանին: «302 դիմում ներկայացրել են ադրբեջանական պետության քաղաքացիները, 208-ը Արծվաշենում բանկվող անձանց կողմից է: Դրական արդյունքներ արդեն գրանցել ենք, քննարկումները շարունակվում են», -տեղեկացնում է Ն. Գասպարյանը
ArmAr.am












