Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը վկայում է Ադբեջանի պարտության մասին

Հունվար 15, 2010թ. 18:04

putinԱյսօր Բաքվի «Նովոստի» մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետներ Ֆիկրետ Սադիխովը, Ռասիմ Աղաևը և Զարդուշտա Ալիզադեն քննարկել են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը, որը բնականբար կապվում է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան խնդրի հետ։

Ինչպես հայտնի է, հունվարի 12-14-ը տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի այցը Մոսկվա, հունվարի 13-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի այցը Երևան, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Մոսկվա։ Այս ընթացքում Հայաստանի Սահմանադրական դատարանն ամրագրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը։

Այս բազմաքայլ կոմբինացիայում ադրբեջանցի քաղաքագետներին մտահոգող հիմնական խնդիրն այն է, թե ի՞նչ կապ կարող է լինել այս իրադարձությունների միջև, քաղաքական ի՞նչ զարգացումներ են նախանշում դրանք։

Ֆիկրետ Սադիխովի կարծիքով, կարևորագույն իրադարձությունը Էրդողանի այցն էր Մոսկվա։ Հաջորդը՝ ՀՀ ՍԴ կողմից արձանագրությունների`  ՀՀ Սահմանադրության  հետ համապատասխանելիությունը հաստատելն էր։ Սակայն քաղաքագետը կարծում է, որ Մոսկվայում Էրդողանի կողմից հնչած հայտարարությունները, որ բավականին ծանրակշիռ կարելի է համարել, և որոնք համապատասխանում էին Ադրբեջանի շահերին,այնուամենայնիվ, ընդամենը հռետորական բնույթ էին կրում։ Բացի այդ, ըստ ադրբեջանցի քաղաքագետի, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին։

Զարդուշտա Ալիզադեի կարծիքով, Էրդողանի այցը Մոսկվա մեծ նշանակություն ունի Անկարայի համար, մասնավորապես՝ Թուրքիայում ատոմակայն կառուցելու խնդրի հետ կապված, քանի որ Թուրքիան ուզում է ընդգրկվել միջուկային գերտերությունների ընտանիք։
Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանի վարչապետ Վլ.Պուտինի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը և ղարաբաղյան խնդրի կարգավորումը չի կարելի միացնել իրար, որ դրանք տարբեր խնդիրներ են և պետք է լուծվեն առանձին-առանձին, վկայում են Ադբեջանի պարտության մասին։

«Ռուսաստանը, Արևմուտքը և ԱՄՆ-ն պնդում են, որ սրանք առանձին գործընթացներ են, Թուրքիան պնդում է հակառակը։ Թուրքիան այսօր շատ ծանր ընտրության առջև է կանգնած. կամ շարունակել պաշտպանել Ադրբեջանի շահերը` դրանով ենթարկվելով Արևմուտքի ճնշումներին, կամ հետևել սեփական հետաքրքրություններին ու շահերին՝ բացելով սահմանը Հայաստանի հետ։  Էրդողանի քաղաքական հակառակորդներն օգտագործում են ղարաբաղյան խնդիրը՝ հայտարարելով, որ մինչև ղարաբաղյան խնդրի կարգավորումն անիրական է սահմանի բացումը։

Էրդողանը հասկացել է,  որ եթե ինքը հանդես չգա ի պաշտպանություն Ղարաբաղի, ապա տանուլ կտա հաջորդ ընտրությունները»,-ասում է Ալիզադեն։

Քաղաքագետն այս ամենից հետո ընդգծում է, որ Պուտինի հայտարարությունից հետո պարզ է, որ Ադրբեջանի ներկայիս  քաղաքականության պայմաններում իրենք ստիպված են մոռանալ Ղարաբաղը։

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն