Արծվիկ Մինասյան. «Բանկցություններն ու փաստաթղթերը կառուցված են միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով»
Հունվար 15, 2010թ. 19:25
ՀՅԴ պատգամավոր Ածվիկ Մինասյանի համոզմամբ, ՍԴ որոշումը հայ- թուրքական արձանագրությունների վերաբերյալ ապացուցել է եւս մեկ կարեւոր փաստ. «ՀՀ արտաքին քաղաքականությունը իրականացվում է չափազանց վատ ձեւով, բանակցությունները եւ դրա հիման վրա ձեւավորված փաստաթղթերը կառուցված են միջազգային իրավունքի եւ Հայաստանի ներպետական օրենսդրության կոպիտ խախտումներով և պատահական չէ, որ իր տարեկան ամփոփումներում ՍԴ- ն բազմիցս է անդրադարձել այս խնդրին, որ միջազգային պայմանագրերի բանակցությունների կազմման եւ դրանց ձեւակերպումների մեջ չափազանց կոպտագույն սխալներ են թույլ տրվում, որոնք հաճախ հանգեցնում են ՍԴ նորմերի խախտումների»:
ArmAr.am












