Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԺ նախագահի այցը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

Հունվար 15, 2010թ. 19:30

Հունվարի 16-ին պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Կահիրեում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի և վարչապետ Ահմեդ Նազիֆի հետ: Այցի ընթացքում պատվիրակությունը նաև հանդիպում կունենա եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահի պատվին Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվութան միջոցների հետ կապերի վարչությունը:

Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը, Համլետ Հարությունյանը, Սուրիկ Պողոսյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն