Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

«Ադրբեջանի նորաստեղծ պետությունը «ցեղասպանածին պետություն է»

Հունվար 15, 2010թ. 19:38

«Ադրբեջանը ցեղասպանությամբ է ծնունդ առել, այդ պետությունը ցեղասպանածին է: Այն էթնիկական զտումները որդեգրել է որպես քաղաքականություն», -այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատել է, որ Ադրբեջանում հայերի հանդեպ թշնամանքն այնքան մեծ էր, որ մարդկանց հանդեպ պատերազմից հետո այստեղ սկսվեց պատերազմ շիրիմների դեմ ու հիշեց այն, ինչ կատարվեց Ջուղայի հայկական խաչքարերի հետ:

Նա իր բողոքն է ուղղել միջազգային կառույցների հասցեին.  «Ջուղայի խաչքարերի դեմ կատարված այդ վայրագությունը մինչ օրս միջազգային հանրության կողմից արժանի գնահատականի չի արժանացել», -նկատեց Ալավերդյանը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն