Ադրբեջանցի ըմբիշները դեռ որոշում են
Հունվար 15, 2010թ. 20:09
Փետրվարի 12-14-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու համար հրավիրվել է նաև Ադրբեջանի հավաքականը: Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ` ադրբեջանցի ըմբիշները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք առաջնությանը, թե` ոչ:
ArmAr.am












