Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ամանորի գիշերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից կատարվել է 7,657,761 ելքային զանգեր

Հունվար 16, 2010թ. 09:00

vivacellՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին` 2009թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից ուղարկվել է 1,865,976 կարճ հաղորդագրություն, իսկ 2010 թ. հունվարի 1-ին` 2,019,725-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից կատարվել է 7,657,761, իսկ  2010-ի հունվարի 1-ին ևս 8,535,018 ելքային զանգ:

Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է նաև, որ իր բաժանորդներն ընդհանուր առմամբ ուղարկել են 3,885,701 կարճ հաղորդագրություն և կատարել 16,192,779 ելքային զանգ` 2009 թվականի դեկտեմբերի 31-ից 2010թ.-ի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով ռոումինգ ծառայությամբ ուղարկված կարճ հաղորդագրությունների և կատարված ելքային զանգերի հետ միասին, ընդհանուր առմամբ, ընկերության ցանցի ներսում արձանագրվել է 3,900,972 կարճ հաղորդագրություն և կատարվել է 16,196,539 ելքային հեռախոսազանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ելքային զանգերի քանակն աճել է 19.91 տոկոսով (չհաշված ռոումինգ ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից կատարված ելքային զանգերը):


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն