Ուկրաինայում լռություն է` ընտրությունից առաջ
Հունվար 16, 2010թ. 10:30
Երեկ կեսգիշերին Ուկրաինայում ավարտվեց նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը. այսօր այդ երկրում լռության օր է, իսկ վաղը տեղի կունենան ընտրություններ:
«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, երկրում գործող օրենսդրության համաձայն, նախընտրական քարոզարշավի ավարտվելուն պես Ուկրաինայում պետք է դադարեցվեն արտաքին գովազդը, քարոզչական նյութերի հեռարձակումը հեռուստատեսությամբ ու ռադիոյով, դրանց տպագրումը թերթերում:
Տեղեկացնենք, որ հունվարի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցում են նախագահի 18 թեկնածուներ:
Քաղաքական վերլուծաբանները կանխատեսում են, որ հիմնական պայքարը կընթանա գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Տարածաշրջանների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև:
ArmAr.am












