ԱՄՆ ներկա ու նախկին նախագահները կհնչեցնեն հատուկ հայտարարություն` Հայիթիի երկրաշարժի կապակցությամբ
Հունվար 16, 2010թ. 11:27
ԱՄՆ ներկայիս և նախկին նախագահները` Բարաք Օբաման, Ջորջ Բուշն ու Բիլլ Քլինթոնն այսօր հանդես կգան հատուկ հայտարարությամբ: Այն առնչվում է Հայիթիում ստեղծված արտակարգ իրավիճակին: Ակնկալվում է, որ ԱՄՆ ներկա ու նախկին նախագահները հայտարարելու են` օգնություն ցուցաբերելու վերաբերյալ նախագահական նոր նախաձեռնության մասին: Նրանք կոնկրետ քայլեր կռաջարկեն, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:
Երեք նախագահների հանդիպումը կայանալու է այսօր` երևանյան ժամանակով 19:30-ին:
ArmAr.am












