Գլխավոր » Լրահոս

Շարլ Ազնավուրի բարեգործությունն ուղղվել է Հայիթի երկրաշարժից տուժածներին

Հունվար 16, 2010թ. 11:32

g_imageՖրանսահայ հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրը բարեգործական գործընթաց է սկսել՝ Հայիթի երկրաշարժից տուժած բնակչությանն օգնելու նպատակով։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ազնավուրի այդ նախաձեռնությանը միացել են մոտ 40 ֆրանսիացի երաժիշտներ։ Նրանք արդեն կլիպ են նկարահանում, որում կոչ են անում նվիրատվություններ կատարել՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Կլիպը կցուցադրվի Ֆրանսիայի ֆրանսալեզու բոլոր հեռուստաալիքներով։ Հավաքված գումարն առաջին հերթին կուղղորդվի Կարմիր խաչի և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություններին բժշկական համապատասխան պարագաներով ու դեղորայքով ապահավելուն։ Այս երկու բարեգործական կազմակերպություններն էլ աղետի գոտում իրենց առաքելությունն են կատարում երկրաշարժից անմիջապես հետո։

Ի դեպ, հենց այդ կազմակերպությունները 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո առաջիններից էին, որ օգնության հասան աղետի գոտու բնակչությանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն