Գլխավոր » Լրահոս

Հայտնաբերել է 86,7 կառատանոց ալմաստ

Հունվար 16, 2010թ. 13:31

almazԳերմանիայի ոստիկանությունը Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձերբակալել է Անգոլայի մի քաղաքացում, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել է 86,7 կառատանոց ալմաստ։ Հազվագյուտ քարի մոտավոր արժեքը գնահատված է 2,5 մլն եվրո։

Թանկարժեք քարի տերը՝ 38-ամյա  անգոլացին, Ֆրանկֆուրտ էր ժամանել  Նամիբիայից։ Սահմանային անցակետում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նրա՝ այդ երկիր մուտք գործելու արտոնագիրը, կեղծ է։ Ավելի ուշ նրա մոտ հայտնաբերվել է նաև ալմաստը։ Անգոլացին նշել է, որ նպատակ է ունեցել թանկարժեք այդ քարով Պորտուգալիայում ավտոմոբիլներ գնել։ Նա նաև նշել է, որ իր ալմաստի գինը, ընդամենը 50 հազար եվրո է կազմում, սակայն, իր այդ փաստարկը ապացուցող որևէ փաստաթուղթ  չի կարողացել ներկայացնել։

Գերմանական ոստիկանությունն անգոլացուն մի քանի հոդվածներով մեղադրանք է ներկայացրել։ Թանկարժեք ալմաստն, ամենայն հավանականությամբ՝ կբռնագրավվի։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն