Մարադոնան կունենա իր հեռուստաալիքը
Հունվար 16, 2010թ. 14:15
Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մոտ օրերս կունենա իր հեռուստաալիքը։ Այն կկոչվի «10eTV» և հնարավոր կլինի դիտել Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում։ Դոն Դիեգոյի հեռուստաալիքը կաբելային ու ինտերնետային տարբերակներով կհեռարձակի ինչպես ֆուտբոլ, այնպես էլ մարզական աստղերի կյանքը լուսաբանող հաղորդումներ։
Ըստ կանխատեսումների՝ նոր հեռուստաալիքը, հեռարձակման առաջին օրն արդեն 1,206 միլիարդանոց հեռուստալսարան կունենա։
ArmAr.am












