Գլխավոր » Հայ-թուրքական հարաբերություններ

ՀՀ ՍԴ որոշման տեքստն ամբողջությամբ

Հունվար 16, 2010թ. 14:35

voroshumarmenian_gerb

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ`

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՅՅՈՒՐԻՀՅ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՏԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ.

Քաղաք Երեւան, 12 հունվարի, 2010թ.

Հայաստանի    Հանրապետության    սահմանադրական    դատարանը՝    կազմով. Գ   Հարությունյանի   (նախագահող),   Կ.   Բալայանի,   Հ.   Դանիելյանի,     Մ.   Թոփուզյանի,   Վ.   Հովհաննիսյանի   (զեկուցող),   Հ.   Նազարյանի,   Ռ.   Պապայանի, Վ. Պողոսյանի, մասնակցությամբ Հանրապետության Նակագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվաւծի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հողվածների.

դռնբաց նիստում գրավոր րնթացակարգով քննեց «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյորիխ քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտա վորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանր համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 17 նոյեմբերի 2009թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով դիմումը. գործով զեկուցողի գրավոր հաղորդամբ,

Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունները եւ գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում։

«Հայաստանի Հանրապետության միջագգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, «…որ ձեւակերպվել  է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որեւէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով»։

Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն միջպետական միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման ՀՀ Ազգային ժողուվի կողմից։ Ընդ որում, օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, միջպետական պայմանագրով կարգավորվող հարաբերություններ են, մասնավորապես, որեւէ երկրի հետ քաղաքական, համագործակցության կամ հյուպատոսական հարաբերությունները։

Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայով (հոդվածներ 2, 14), ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րղ կետի ե) ենթակետով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով (հոդվ. 24) սահմանված է նաև, որ վավերացման են ենթակա բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնցով նախատեսվում է վավերացում։

ՀՀ Սահմանադրության 100֊-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումր ՀՀ Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված նախնական վերահսկողության կարգով որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։

2. Ըստ գործի նյութերի` Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո

երկու հարեւան երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, իսկ դրանց բացակայության պայմաններում եւ պատճառով կուտակվել են բազմաթիվ իրավապայմանագրային խնդիրներ, որոնք մեկ ակտով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ` լուծվել չեն կարող։ Այդ նկատառումով, բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունից, ստորագրվել է երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը։ Ու թեև երկու արձանագրությունները ձեւական տեսակետից աոանձին փաստաթղթեր են, սակայն դրանց իրավակարգավորման առարկաները փոխպայմանավորված են ու փոխլրացնող, ստորագրվել են միեւնույն օրը, կապված են միմյանց կատարվող հղումներով, դրանցով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները նույնպես փոխկապակցված են։ Նշված հանգամանքներից ելնելով, դրանց վավերագրերը փոխանակվելու են միաժամանակ եւ դրանք ուժի մեջ են մտնելու միեւնույն օրր։ Ընդ որում. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված Է, որ «պայմանագիր  նշանակում է պետությանների միջև գրավոր ձևով կնքված միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնաթյունը պարունակվեմ է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից։

Հիշյալ երկու արձանագրությունները միասին աոաջին քայլն են, որոնք իրավական հիմք են հանդիսանում երկու պետությունների իրավազորության շրջանակներում միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա գործողությունների համար։

3. Քննության առարկայի շրջանակներում ներկայացված արձանագրությունների ուսումնասիրությունը վկայում է, որ երկու երկրներըը, հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, վկայակոչելով միջազգային բազմակողմ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները, առաջնորդվելով, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու, անդամ պետությունների ինքնիշխան հավասարությունը ճանաճելու հանձնառությամբ, նպատակ ունենալով պետական մակարդակով երկխոսության ծավալման միջոցով հասնել տարբեր ոլորտներում միջպետական բնականոն հարաբերությունների հաստատման ու զարգացման՝ փոխադարձության հիման վրա համաձայն են.

-հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային համապատասխան եւ փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ,

-բացել  ընդհանուր  սահմանը  «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի

Հանրապետության միջև` հարաբերությունների զարգացման մասին արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում.

-երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ  կանոնավոր

կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,

-իրականացնել երկու ժոդովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն

ուղղված պատմական հարթության երկխոսություն,  այդ թվում` պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ոաումնասիրություն՝ առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար,

– առավելագույնս օգտագործել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող  տրանսպորտային հաղորդակցության  եւ Էներգետիկ ենթակաոուցվածքներն  ու  ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,

-ստեղծել երկկողմ իրավական դաշտ՝ երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով,

-համագործակցել  գիտության  ել կրթության  ոլորտներում համապատասխան

հաստատությունների միջև հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաեւ մասնագետների եւ ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով եւ աշխատանք տանել երկու կողմերի   մշակութային   ժառանգության   պահպանման   ու   համատեղ   մշակութային ծրագրեր սկսելու նպատակով,

-համագործակցություն հաստատել հյուպատոսական  բնագավառում`  Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963 թվականի կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն եւ պաշտպանություն ցուցաբերելու նպատակով,

-ձեռնարկել  կոնկրետ միջոցներ երկու  երկրների միջել  առեւտուրը,  զբոսաշրջությունը եւ տնտեսական համագործակցությունը գարգացնելու նպատակով,

-սկսել երկխոսություն և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական

հարցերով։

Կողմերը նաեւ համաձայնել են ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից։ Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով սահմանված ժամկետում կստեղծվի աշխատանքային խումբ՝ կողմերի արտգործնախարարաների ղեկավարությամբ։ Համաձայնեցված են աշխատաձեւերի հաստատման կարգը, Միջկառավարական հանձնաժողովի Եւ ենթահանձնաժողովների աշխատանքներն սկսելու ժամանակացույցը։ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են Արձանագրության անբաժանելի մասը կագմող հավելվածում։

Կողմերի փոխհամաձայնությամբ ստանձնվող վերոհիշյալ պարտավորությունները, ինչպես նշվեց, փոխպայմանավորված են, որից ելնելով «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն ուժի մեջ են մտնում նույն օրը՝ վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը։ Դա նաեւ ենթադրում է, որ այդ արձանագրություններից մեկն առանց մյուսի իրավաբանական ուժ ստանալ ու գործել չի կարող։

Արձանագրությունները կազմված են հայերեն, թուրքերեն եւ անգլերեն՝ հավասարազոր երկու բնօրինակներով։ Մեկնաբանության տարբերության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին, որը նույնպես ուսումնասիրվել է սահմանանադրական դատարանի կողմից։

4. Սահմանադրական դատարանն իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունների, արձանագրությունների համատեքստի,  նպատակների սահմանադրաիրավական բովանդակության համալիր վերլուծության հիման վրա արտահայտում է հետեւյալ իրավական դիրքորոշումները.

ա) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մա սին» արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ չե՛ն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ սույն արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին.

բ) միջազգային պայմանագրերի նախաբաններում համընդհանուր ճանաչում ու լայն կիրառում գտած՝ «հաշվի առնելով», «նկատի ունենալով», «ճանաչելով», «նշելով»,

«ղեկավարվելով», «ձզտելով», «գիտակցելով», «կարեւորելով», «հաստատելով», ֊վերահաստատելով», «հավաստիացնելով», «վկայակոչելով», «հիշեցնելով», «ընդունելով», «համոզված լինելով» եւ այլ եզրույթներն արձանագրում են գոյություն ունեցող, փաստացի իրողություններ, ցանկություններ, նպատակներ, ձգտումներ, որոշակի ընդհանուր սկզբունքներ եւ այլն, որոնք նկատի ունենալով՝ պայմանագրի կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստանձնել որոշակի միջազգային իրավական պարսպավորություններ։ Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավությունները՝ «…հաստատել դիվանագիտական հարաբերություններ» եւ «…բացել ընդհանուր սահմանը», ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն։ Հետևաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջել փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության ղեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար

գ) նշված արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման. պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ։ Առավելապես շեշտադրումը կատարվում Է ցանկությունների, նպատակների, հարաբերությունների հետագա զարգացման նախադրյալների ստեղծման մտադրությունների վրա։ Ուստի սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա (համաձայն Ս՜իջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի Ը ենթակետի), որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն կդառնա ինքնուրույն քննության առարկա.

դ) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությամբ նախատեսված ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ կողմերի հանձնառության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը վերաբերեցում է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակագմակերււյ֊ յական ու կառուցակարգային խնդիրները լուծելու պատրաստակամությանը.

ե) միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում՝ նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյանից դրանց վավերականության ու ՀՀ Սահմանադրությամբ սահմանաված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները։

5. ՀՀ սահմանադրական դատարանր գտնում է նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրվակիրառական պրակտիկայում, ինչպես նաեւ միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռյակագրի 11-րդ կետի պահանջներին։

6. Սահմանադրական դատւսրանն անհրաժեշտ է համւսրում, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախատեսվող պարտավորությունների ստանձնումն ու դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուդդությամբ, ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի աոնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ւԹԹ-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րղ հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 ել 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջել դիվանագիտական հարաբերություններ հաստատեու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՆԱԽԱԳԱՀՈՂ   KNIQ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

12 հունվարի 2010 թվականի ՍԴ ՈՐՈՇՈՒՄ – 850


Դիտել Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն