Հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև
Հունվար 16, 2010թ. 16:16
ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, երեկ թուրքական կողմի խնդրանքով, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու միջև: Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են միջպետական խորհրդատվությունների նոր մեխանիզմներին, ինչպես նաև միջազգային հրատապ խնդիրներին վերաբերող հարցեր:
ArmAr.am












