Նախագահ Սարգսյանը հանդիպել է ամերիկացի համանախագահ Բրադկեի հետ
Հունվար 16, 2010թ. 16:47
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:
ArmAr.am












