Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանը կրկին բողոքում է

Հունվար 16, 2010թ. 14:30

Ադրբեջանը ՌԴ պետակական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների վերաբերյալ, Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ուղարկել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին լատվիական «Neatkarigas Rita Avize» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, ապա Ռուսաստանը դա պետք է ճանաչի»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Է. Պոլուխովի խոսքերով, բողոքի նոտայում նշվում է, որ անթույլատրելի է, երբ ռուս պաշտոնյան` ի դեմս Վ. Ժիրինովսկու, նմանատիպ հայտարարություններ է անում:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդպիսի հայտարարությունները չեն համապատասխանում այն փոխհարաբերություններին, որոնք հաստատվել են երկու երկրների միջև: Միջադեպը մտահոգություն է առաջացրել նաև այն պատճառով, որ նմանատիպ քայլերը չեն նպաստում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարելավմանը և ամրապնդմանը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն