Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Եվրասիա միջազգային համալսարանը կհամագործակցեն

Հունվար 16, 2010թ. 17:00

Եվրասիա միջազգային համալսարանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը փոխգործակցության համաձայնություն են ձեռք բերել:

Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, իր ղեկավարած կառույցը Ռալֆ Յիրիկյանին առաջարկել է կորպորատիվ փաթեթ` ընկերության աշխատակիցների երեխաներին հնարավորություն տալով ուսանել համալսարանի կազմում գտնվող նախակրթականից մինչև բարձրագույն կրթական հաստատություններում:

Ռ. Յիրիկյանը նշեց, որ ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես շարունակելու է համագորակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, և տարին սկսում են Եվրասիա միջազգային համալսարանից:

Համալսարանում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի ունեցավ ուսանողների վերլուծական մտածողությունը զարգացնելուն ուղղված քննարկում: Հանդիպման արդյունքում ուսանողներն առավել հստակ պատկերացում կազմեցին նորարարական գաղափարներով առաջնորդվող բջջային առաջատար օպերատորի մասին` ակնկալելով հետագա համագործակցության նոր դրսևորումներ:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն