Ընդդիմադիր Վիկտոր Յանուկովիչն առջևում է
Հունվար 18, 2010թ. 09:00
Երեկ` հունվարի 17- ին տեղի են ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունները: Նախագահի աթոռի համար պայքարում էին 18 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Վիկոր Յուշենկոն, վարչապետ Յուլիա Տիմոշենոն և ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Իտառ Տասս»-ը` հղում անելով Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարությանը, արձանագրում է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն հաղթահարել է 5% շեմը և 5,03%-ով զբաղեցնում է 5-րդ տեղը:
Այսպիսով` 36,74%-ով առջևում ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչն է, որին հաջորդում է վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 24,45%-ով:
Ընտրություններին հետևել են մի քանի հազար միջազգային դիտորդներ:
ArmAr.am












