Թուրք-քրդական զինված բախում` Սասունում
Այժմ Թուրքիայի վարչական տարածքում գտնվող Բաթման նահանգի արևմտահայկական Սասուն գավառի և Դիարբեքիրի Քուլփ շրջանի լեռներում զինված ընդհարում է տեղի ունեցել «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գրոհայինների ու Թուրքիայի անվտանգության ուժերի միջև:
«Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի կայքէջի տեղեկացմամբ` փոխհրաձգության հետևանքով սպանվել է թուրքական ժանդարմերիայի սերժանտ, մեկ սերժանտ էլ վիրավորվել է: Քրդական կողմի զոհերի կամ վիրավորների մասին ոչինինչ չի հաղորդվում:
Նկատենք, որ թուրքական իշխանությունների վերջին շրջանի հակաժողովրդավարական քաղաքականությունը քուրդ ազգային փոքրամասնության հանդեպ ավելի է սրել թուրք-քրդական լարվածությունն ու հաճախադեպ դարձրել քրդական խռովությունները: Այդ ամենին նպաստեցին Թուրքիայի Սահմանադրական դատարանի` քրդական կուսակցության (DTP) լուծարման մասին որոշումը և քուրդ պետական ու քաղաքական գործիչների նկատամամբ քրեական հետապնդում իրականացնելը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի կողից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) լիդերներից մեկը` Դուրան Քալքանը, շաբաթներ առաջ հայտարարել էր, որ եթե քրդական հարցի լուծումը կասեցվի, ապա Թուրքիայում կվերսկսվեն ավելի լայնամասշտաբ զանգվածային բախումներ, փողոցային մարտեր, որոնք կարող են վերաճել քրդական ապստամբության: Իսկ քրդերի առաջնորդ, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը Անկարային օրերս նախազգուշացրել էր. «50 տարի, 500 տարի և անգամ 1000 տարի էլ պատերազմը կշարունակվի, եթե շարունակեք չճանաչել քրդերի հավաքական իրավունքները»:
ArmAr.am












