Թուրք ընդդիմադիր. Անկարան Երևանի ոտքերն է ընկնում
Թուրքական «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքի տեղեկացմամբ`ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշը Լյուլեբուրգազ գավառում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ասել է.
«Եթե մենք վարչապետ Էրդողանի օձիքից չբռնենք ու արդարադատության առջև չկանգնեցնենք, ուրեմն մենք ստոր ենք»:
Բոլուքբաշի իր ելույթում նշել է, որ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը երկիրը հասցրել է կործանման եզրին: Օրինակ, նախաձեռնելով քրդական խնդրի լուծումը, Թուրքիայի առջև մի մեծ հիմնախնդիր է դրել: 7 տարի երկիրը ղեկավարող Էրդողանի կուսակիցներին նա անվանել է «թալանչիներ»:
Բոլուքբաշը նաև նշել է, որ այժմ Էրդողանը անձեռնամխելիության իրավունք ունի: Մինչդեռ նա պետք է դատարանի առջև կանգնած լիներ, քանի որ դեռևս Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ բազմաթիվ օրինախախտումներ է արել:
«Առաջին` կեղծարարություն, երկրորդ`փաստաթղթերի կեղծում և երրորդ` հանցավոր կառույցի հիմնում»,- թվարկել է Բոլուքբաշը:
Վերջինս նաև խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը` հնչեցնելով իր պատճառաբանությունները.
- Իրաքի հետ եղբայրություն անելը Անկարան թողել Բարզանիի ձեռքին
- Կիպրոսցի թուրքերը հույների գիրկն են վազում
- Անկարան Երևանի ոտքերն են ընկնում:
- Թուրքիան Բրյուսելի վիրավորանքների առջև գլուխ խոնարհող պետության օրին է հասել:
«Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշի համոզմամբ` այս ամենը Թուրքիայի ներկայիս իշխանավորներին կստիպի վաղաժամկետ ընտրությունների գնալ, որոնք, ամենայն հավանականությամբ, կկայանան հոկտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը:
ArmAr.am












