Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Ռալֆ Յիրիկյան. «Առավելապես շահում են նրանք, ովքեր առաջնորդվում են բարոյական նորմերի վրա հենված արժեքային համակարգով»

Հունվար 18, 2010թ. 13:41

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կիսել հաջողության իր գաղտնիքը տարբեր համալսարանների ուսանողների հետ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը`  տեղեկացնում է, որ ուսանողների վերլուծական մտածողությունը զարգացնելու ինքնատիպ քննարկում է ծավալվել Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ):

Կառավարման կարևոր հմտություններից են ժամանակի ճիշտ և օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը: Գործունեության սկզբից այդ տրամաբանությունը կարևորող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը, ոչ պատահականորեն, հետաքրքրել է նաև ԵՄՀ ուսանողներին:

Արժեքային իր համակարգը ստեղծած բուհը կրթություն է իրականացնում ինտերակտիվ մեթոդներով` ձգտելով  պատրաստել  հնարավոր խնդիրները հաղթահարելու ունակություն և առաջնորդելու հմտություն ունեցող  բանիմաց կադրեր: Այս բուհում հաջողված է գնահատվում Հայաստանի բջջային առաջատար օպերատորի օրինակը, որի հետ փորձի փոխանակումը  ենթադրում է մեկ քայլ առաջ` մասնագիտացման հարցում:

«Կյանքում յուրաքնաչյուրը կարող է ունենալ ձեռքբերումների իր ցանկը: Ո՞րն է դրանցից առավել կարևորը կամ առաջնայինը: Ակնհայտ է, որ մարդկային էությամբ պայմանավորված` ամեն մեկն ունենալու է իր պատասխանը: Վստահ եմ, սակայն, որ բոլորի համար կարևոր է հաջողությունը, որը հենց այնպես չի տրվում: Այն պահանջում է կոնկրետ հմտությունների զարգացում և հետևողականություն: Առավելապես շահում են նրանք, ովքեր առաջնորդվում են բարոյական նորմերի վրա հենված արժեքային համակարգով ու թիմային աշխատաքնով: Դա է մեր հաջողության գաղտնիքը»,- ուսանողների հետ մտքերի փոխանակման ընթացքում ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Աշխատասիրությունը, նպատակասլացությունը և հավատը նրանում, ինչ արվում է, հաջողության նախապայմաններից են», – ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպման արդյունքում ուսանողներն առավել հստակ պատկերացում կազմեցին նորարարական գաղափարներով առաջնորդվող բջջային առաջատար օպերատորի մասին` ակնկալելով հետագա համագործակցության նոր դրսևորումներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն