Թուրք հանցագործը զառանցում է
Հունվար 18, 2010թ. 14:02
1981թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ կատարած թուրքը՝ Մեհմեդ Ալի Ագջան, այսօր ազատ է արձակվել։ Իր անձի շուրջ ստեղծված անհարկի հետաքրքրությունից, ամենայն հավանականությամբ, թուրք հանցագործի խելքը գլխից թռել է. նա հայտարարել է, որ ինքը Քրիստոսն է ու սկսել է կանխագուշակումներ անել մարդկության մոտալուտ վախճանի մասին։ Նա նաև հայտարարել է, որ բանտարկության տարիներին ինքը շատ երկար «խորհել» է հոգևոր թեմաների շուրջ և հիմա համոզված է, որ ինքը կաթոլիկ է և ուզում է ամուսնանալ քրիստոնյա կնոջ հետ։
Իհարկե, ցմահ բանտարկության դատապարտված, երկար տարիներ անց ներում ստացած ու բանտից նոր դուրս եկած հանցագործը շատ բան կարող է բարբաջել, սակայն զարմանալին այն է, որ հանցագործ թուրքի հիվանդագին զառանցանքները շատերի կողմից լուրջ են ընդունվում։
ArmAr.am












