Ալլահշուքյուր Փաշազադեի երեսպաշտությունը
Բաքվի իրադարձությունների 20-ամյակին նվիրված համաժողովում Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ խորհրդային զորքերի կողմից 20 տարի առաջ Բաքվում իրականացրած գործողությունների կազմակերպման մեջ մեղքի մեծ բաժին ունեն Մոսկվայի հայկական լոբբին և Միխայիլ Գորբաչովի հայկական շրջապատը:
Զարմանալին հոգևոր այս առաջնորդի կարճ հիշողությունն է, քանի որ նա չի հիշում, ավելի ճիշտ, չի ուզում հիշել, թե ինչ էր տեղի ունենում Բաքվում մինչև հունվարի 20-ը, ճշգրիտ` հունվարի 13-ից 20-ը: Իսկ տեղի էր ունենում հայերի զանգվածային կոտորած` ցեղասպանություն` ամենաբարբարոսական եղանակներով: Եվ նորմալ երկրի ղեկավարությունը ոչ թե մի ամբողջ շաբաթ պիտի կույր ու խուլ ձևանար` գազազած ամբոխին հանձնելով Բաքվի հայ բնակչությանը, այլ անմիջապես կանխեր վայրագությունը:
Գուցե Գորբաչովի հայկական շրջապա՞տն էր խնդրել նրան, որ զորքը «մի քիչ ուշանա»…
Նոր բան չկա սակայն. մտածողությունն իր տեղը զիջում է երեսպաշտությանը, երբ քաղաքական պատվեր է կատարվում:
ArmAr.am












