Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ապրիլի 24-ը հայ-թուրքական ճակատում վճռորոշ կլինի

Հունվար 18, 2010թ. 15:21

Gagik--150x150ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՍԴ հայտնի որոշմանը, փաստեց, որ դատարանը իր բարձրագույն իրավական գնահատականն է տվել մի փաստաթղթի, որը վերաբերում է  երկու հարցի` երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: Տարածված այն կարծիքը, թե դրանցում առկա են նախապայմաններ, թվացյալ են, ցանկությունների  ոլորտից:

«Եթե այդ արձանագրությունները նպաստավոր լինեին Թուրքիայի համար, նրանք առանց վարանելու դրանք կվավերացնեին: Նրանց կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը մի նպատակ ունի` բերել մի  այնպիսի իրավիճակի, որ Հայաստանի համար ստեղծեն նախապայմաններ: Այդպիսի բան լինել չի կարող: Սա ոչ միայն հայկական կողմի, այլ նաև միջազգային հանրության դիրքորոշումն է»,- համոզված է Գ. Մինասյանը:

Չնայած պատգամավորը լավատեսորեն է տրամադրված, սակայն կասկածում է, որ թուրքական կողմը կվավերացնի փստաթղթերը. «Մենք ամեն անգամ լսում ենք Էրդողանի, Դավութօղլու կողմից  նախապայմանների լեզվով խոսելու մասին. դա ենթադրել է տալիս, որ նրանք չեն վավերացնի արձանագրությունները»:

Լրագրողի այն հարցին, թե հայ-թուրքական ճակատում գործողությունների ավարտը շատերը կանխորոշում են ապրիլի 24-ը, Աժ-ում էլ այդ սահամանագիծն է դրված, Գ. Մինասյանը պատասխանեց. «Կարծում եմ, այո, այդ սահմանը կա ոչ միայն ԱԺ-ում, մեր հանրության մեջ, այլև կա միջազգային պետությունների քաղաքականության հիմքում: Միջազգային հանրությունը ևս ունի տեսլական, որ այս բանակցությունները պետք է ողջամիտ սահմաններում հասնեն իրենց ավարտին, հակառակ պարագայում  Ռուսաստանի և Եվրամիության նպատակները ի դերև կելնեն»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Գ. Մինասյանը վստահեցնում է. «Ղարաբաղի անկախությունը և անվտանգությունը սակարկման առարկա չեն կարող լինել: Արդյունավետ կարգավորումը հնարավոր է, եթե բանակցությունների մեջ մտնեն Բաքուն և Ստեփանակերտը:

Լեռնային Ղարաբաղի ներգրավումը այդ բանակցություններում էական նշանակություն կարող է ունենալ:

Այն  առողջարար նշանակություն կունենա ադրբեջանական հասարակության համար: Որովհետև ադրբեջանական հասարակությանը տարիների ընթացքում իր իշխանությունները մոլորության մեջ են գցել»:

«

Շաբաթվա վերջին նախատեսվող հանդիպմանը չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կարձանագրվեն: Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները դեռ երկար կշարունակվեն»,- համոզված է Գ. Մինասյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն