ՌԴ դեսպան. «Հայ-թուրքական արձանագրությունները կապված չեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ»
Հունվար 18, 2010թ. 15:57
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և որ ռուսական կողմը հավատում է` խնդրի խաղաղ կարգավորմանը: «Պաշտոնական Մոսկվան շարունակում է ակտիվացնել իր ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Վլադիմիր Դորոխինը նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի մեջ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին ու նկատել, որ դրանք կապված չեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:
Նա ընդգծել է, թե. «Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը պետք է հասկանալ հետևյալ կերպ. մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է արգելակի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացին»,- ասել է դեսպանը:
ArmAr.am












