Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Հայաստանի քաղաքական կուրսը հիմնականում ճիշտ է և բխում է ՀՀ շահերից»

Հունվար 18, 2010թ. 16:14

shirinyanՀետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ. մի կողմից, Ռուսաստանի գործողությունների  ակտիվացումը` որպես միջնորդ կողմ, մյուս կողմից, ԱՄՆ-ի կատարած քայլը`մասնավորապես, Բրադկեի այցը Լեռնային Ղարաբաղ: Այս առիթով, ArmAr-ին տված հարցազրույցում  իր գնահատականն է ներկայացնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև  տրամաբանված և ինչ որ տեղ միջազգային իրավունքին համահունչ քաղաքականություն է իրականացվում: Դա նշանակում է, որ համաշխարհային հանրություն կոչվածը, կարծես, ուզում է հաշվի առնել միջազգային օրենքը և հարգել Արցախի ինքնորոշման իրավունքը. ամերիկացիների ներկայությունը դրա ապացույցն է: Եթե ամերիկացիները գնում են Ղարաբաղ, նշանակում է, որ նրանք ընդունում են Ղարաբաղի` ինքնուրույն սուբյեկտ լինելու  իրավունքը:

Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ հարաբերություններում հստակ հայտարարեցին, որ  Թուրքիան իրավունք չունի թափանցել Անդրկովկաս: Այդ է  նշանակում, երբ շեշտում են, որ Ղարաբաղի հարցը չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ: Ռուսաստանը ևս հստակ կրկնեց` «ձեռքերդ հեռու Կովկասից», այսինքն, Ղարաբաղի պատրվակով չեն կարող մուտք գործել այս տարածաշրջան: Կարծում եմ, այս ուղղությամբ զարգացումները նորմալ են մեզ համար: Մենք պետք է շատ ավելի խելոք լինենք և պահենք մեր պահանջների որոշակի մակարդակը: Հայաստանի դիվանագիտությունը և քաղաքական կուրսը հիմնականում ճիշտ են և բխում են  ՀՀ  շահերից և հայության շահերից առհասարակ:

Ժամանակն է, որ Հայաստանը Թուրքիայի հանդեպ իր դիրքորոշումը կարծրացնի և քիչ խոսի փոխզիջումների մասին»:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն