Գլխավոր » Լրահոս

Ի գիտություն 2010թվականի դիմորդների

Հունվար 18, 2010թ. 16:38

dimordԳնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական և միասնական (2010 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ: Այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարուոթյունից :

2009-2010 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է`
3×4 չափի լուսանկար, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
“ՎՏԲ Հայաստան բանկ”-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:
Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն