Գլխավոր » Լրահոս

«Էլիի գիրքը» ֆիլմի ռեժիսորները խոսում են իրենց հայկական ծագման մասին

Հունվար 18, 2010թ. 16:59

Mann Village Theatre«Էլիի գիրքը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս ամերիկացի հայտնի դերասան Դենզել Վաշինգտոնը, ցուցադրվում է ամբողջ Ամերիկայի կինոթատրոններում: Ֆիլմի ռեժիսորներն են Ալեն և Ալբերտ Հյուզ երկվորյակ եղբայրները, որոնց նախորդ՝ «Դժոխքից» կինոնկարը, նկարահանվել է 2001 թվականին:

Ալեն և Ալբերտ Հյուզ (Allen&Albert Hughes) եղբայրները ծնվել են Միչիգանի նահանգի Դետրոյտ քաղաքում: Նրանք կիսով չափ հայ են, կիսով չափ՝ սևամորթ: Աֆրոամերիկացի հայրը նրանց լքել է, երբ եղբայրներն ընդամենը երկու տարեկան էին: Այնուհետև, իրենց «աննկուն ֆեմինիստ» մայրիկի՝ հայուհի Աիդայի հետ նրանք տեղափոխվել են Կալիֆորնիայի Պոմոնա քաղաքը:

Հյուզ եղբայրները հաճախ են խոսում իրենց հայկական ծագման մասին: «Երբ մենք սկսեցինք ֆիլմ նկարահանել, նրանք (հայկական կողմը-հեղ.) մեզ շատ աջակցեցին: Մինչդեռ մյուս կողմը մեզ համար բաց չէր, քանի որ մենք կիսով չափ սպիտակ էինք, սակայն հայերը մեզ միշտ էլ ջերմորեն են ընդունում»,- ասել է Ալբերտը: «Ես իմ բնավորության մեջ արտահատված վեհանձն ու համեստ գծերի առկայությունը վերագրում եմ հայերին … բնավորության այդ գծերը գալիս են մշակույթից: Հայերը, իմ կարծիքով շատ մեծահոգի են … Ես երբեք ագահ չեմ եղել. սա ևս իմ հայկական արմատներով է պայմանավորված»,- ավելացրել է նա:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն