Կազիմիրով. «Զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային առաջընթաց»
Հունվար 18, 2010թ. 16:30
Նախագահների հանդիպումից բեկումնային արդյունքներ սպասել պետք չէ
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման գործընթացում կարելի է հասնել միայն փոքր քայլերի և առաջընթացի: Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Ես չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց ես զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային առաջընթաց»,-ասաց դիվանագետը:
ArmAr.am












