Նոր հակահրեական հարձակում
Հունվար 18, 2010թ. 17:37
Բրիտանական «Jewish Chronicle» թերթի կայքը երեկ հարձակման է ենթարկվել պրոպաղեստինյան թուրքալեզու հակերների կողմից։ Այս թերթը աշխարհում լույս տեսնող հրեական թերթերից ամենահինն է. այն լույս է տեսնում 1841թ.-ից։ Հունվարի 17-ին պարբերականի կայքն աշխատել է մոսկվայի ժամանակով մինչև 14.00, որից հետո կայքի գլխավոր էջում պատկերվել է Պաղեստինի դրոշը, որի վրա մակագրված է եղել. «Ջարդվել է Պաղեստինի մոջահեդների կողմից։
«Jewish Chronicle » թերթի գլխավոր խմբագիրը նշում է, որ հակերների «ուղերձը» մի քանի ժամ մնացել է կայքի գլխավոր էջում։ Նա ընդգծել է, որ այս հարձակումը, հնարավոր է, կապվում է Իսրայելի և Թուրքիայի միջև տեղի ունեցած դիվանագիտական հակամարտության հետ։
ArmAr.am












