Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի դատական գործը կարճվել է

Հունվար 18, 2010թ. 17:58

«Հայերից ներողություն եմ խնդրում արտահայտությունը» մեղք չէ. Panorama.am-ը տեղեկացնում է, որ  այս վերտառությամբ թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթը հայտնում է, որ երկարատև քաշքշուկներից հետո, ի վերջո, կարճվել է «հայերից ներողություն եմ խնդրում» ինտերնետային արշավի կազմակերպիչների դեմ բացված դատական գործը: Ըստ այդմ` այդ արտահայտության համար այլևս դատական գործ չի բացվելու:

Հիշեցնենք, որ 2008-ի տարեվերջին մի խումբ թուրք մտավորականներ հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավ էին նախաձեռնել, որի ժամանակ թուրքերը պետք է խղճմտանքի ստորագրություններ դնեին հետևյալ տեքստի տակ:

«Իմ խղճին հակառակ է 1915թ. հայերի ապրած մեծ աղետին անկարեկից մնալն ու դա հերքելը: Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում եմ հայ եղբայրների վիշտն ու ցավը և իմ անունից նրանցից ներողություն խնդրում»:

Այդ ժամանակ մի խումբ թուրքեր հայց էին ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն համացանցային այդ արշավի կազմակերպիչներին «ժողովրդի մեջ քեն և ատելություն բորբոքելու» և «թուրք ժողովրդին հրապարակավ նսեմացնելու» մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Անկարայի դատախազ Աբդուլվահափ Յարենն այդ ակցիան գնահատել էր մտքի ազատության շրջանակներում և որոշում կայացրել դադարեցնել քրեական հետապնդումները կազմակերպիչների նկատմամբ: Բայց այդ վճիռը բողոքարկվել էր և անցել տարբեր դատական ատյաններով: Արդյունքում գործը կարճվել է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն