Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Բակո Սահակյանը հանդիպել է Պիեռ Ֆատուշի և Ռալֆ Յիրիկյանի հետ

Հունվար 19, 2010թ. 09:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նախագահ Պիեռ Ֆատուշի եւ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ընկերության ընթացիկ եւ հետագա ծրագրերի հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի դերը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս ընկերությունն իր ակտիվ մասնակցությունը կբերի Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն