Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Ալիևը Ղարաբաղից հրաժարվելու եզրին է»

Հունվար 19, 2010թ. 10:00

aliev_sargsyanԵրեկ «Росбалт» ռուսական գործակալության կայքում տեղադրված հոդվածում, Իվան Պրեոբրաժենսկին, խոսելով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին, հետևյալ կարծիքն է հայտնում. «Այդ հանդիպման ընթացքում հնարավոր է վերջապես վճռվի Ղարաբաղի ճակատագիրը»:

Վերջինիս կարծիքով, փորձագետների մեծ մասն արդեն կասկածում է, որ Թուրքիան լրջորեն պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Պատահական չէր, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այդ երկու հարցերն իրար շաղկապելու անհնարինության մասին ասաց Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո:

Այդ հայտարարությունը փորձագետներին հնարավորություն տվեց միանշանակ եզրահանգումներ անել, որ գործընթացը չի զարգանում Ադրբեջանի օգտին: Այսպես, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերն իրար չշաղկապելու Պուտինի հայտնի հայտարարությանը, ասել է, որ դա վկայում է Ադրբեջանի պարտության մասին. «Ուշադրություն դարձրեք, որ սույն հարցում Ռուսաստանը, Արևմուտքը և ԱՄՆը հանդես են գալիս միասնական դիրքերից, իսկ Թուրքիան հաստատում է դրանց փոխադարձ կապը: Թուրքիան այժմ կանգնած է ծանր ընտրության առաջ. կամ շարունակել պաշտպանել Ադրբեջանի շահերը՝ ենթարկվելով Արևմուտքի հզոր ճնշումներին, կամ պաշտպանել սեփական շահերը՝ բացելով Հայաստանի հետ իր սահմանը»,- եզրակացնում է Ալիզադեն:

Իվան Պրեոբրաժենսկին նկատում է, որ հայ և ադրբեջանցի քաղաքագետներն ուշադրություն դարձրին նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հայտարարության վրա, որը նա արեց Լոնդոնում գտնվելու ժամանակ՝ մինչ Էրդողանի ղեկավարած պատվիրակությանը Մոսկվայում միանալը. «Թուրքիայի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, հայթուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու համար»,- ասել էր Դավութօղլուն:

Արդյունքում, վերլուծաբաններն ավելի ու ավելի են հակվում այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը մնացել է «հպարտ միայնության մեջ»:

Այսպիսով. «Հաշվի առնելով ուժերի առկա դասավորությունը, Ադրբեջանն ամբողջը չկորցնելու համար ակնհայտորեն պետք է գնա զիջումներիՆա դեռ հույսեր է կապում Անկարայի հետ: Սակայն, եթե Թուրքիան մոտ օրերս Ադրբեջանին ցույց տա, որ այդ հույսերն անհիմն են, ապա Ալիևն այլևս գնալու տեղ չի ունենա: Իսկ եթե նա շարունակի ձգձգել որոշման ընդունումը, ապա մեկերկու տարի հետո ընդհանրապես ոչինչ չի ստանա, իսկ միջազգային հանրությունը նրան ագրեսոր կճանաչի: Ըստ երևույթին, ոչ պաշտոնական ուղիներով Մոսկվան ու Անկարան այս մասին բացատրում են Ադրբեջանի ղեկավարին»,- եզրակացնում է հոդվածագիրը:

Ռուզաննա Ավագյան

ArmAr.am


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն