Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ՀՀ ՍԴ որոշումը
Հունվար 19, 2010թ. 11:18
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին:
Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ ՍԴ որոշման մեջ ի հայտ են եկել դրույթներ, որոնք պարունակում են նախապայմաններ և հակասում են ստորագրված արձանագրությունների ոգուն: Սույն որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և խոչընդոտում փաստաթղթերով նախանշված հիմնական նպատակի իրականացումը: Նման մոտեցումը թուրքական կողմը համարում է անընդունելի:
«Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների ոգուն. նույնպիսի վերաբերմունք սպասում ենք նաև Հայաստանից», ասվում է հայտարարության մեջ:
ArmAr.am












