Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ միջև տեղի են ունեցել խորհրդատվություններ

Հունվար 19, 2010թ. 12:07

Armenia-Bulgaria consultationsՀունվարի 18-ին Սոֆիայում Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալ Մարին Ռայկովի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը և Սևծովյան տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը կարևորել է Արևելյան գործընկերության հռչակագրում ամրագրված «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացմանը» վերաբերող դրույթի իրականացումը: Նշվել է, որ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակում արդեն իսկ հաստատված ԵԽ գործողությունների ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն կընձեռի առավել սերտ համագործակցություն հաստատել ԵՄ հետ, նաեւ` ինտեգրվել եվրոպական ներքին շուկային:

Անդրադառնալով քաղաքական, առևտրատնտեսական, գիտամշակութային բնագավառներում Հայաստանի եւ Բուլղարիայի գործակցությանը` կողմերը նշել են, որ զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես գիտամշակութային ոլորտում, և արդեն ս.թ. հունիսին Բուլղարիայում կմեկնարկի «Հայաստանի մշակույթի տարի» փառատոնը:

Մտքեր են փոխանակվել երկու երկրներում իրականացվող բարեփոխումների, հարևանների հետ ունեցած հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Նույն օրը Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական ինստիտուտում տիկին Ղազինյանը հանդես է եկել դասախոսությամբ` «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը» թեմայով:

Նախարարի տեղակալը հարցազրույց է տվել նաեւ բուլղարական «CROSS» լրատվական գործակալությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն