Գլխավոր » Լրահոս

Ցույց Բրիտանիայում` Թուրքիայի դեսպանատան առջև

Հունվար 19, 2010թ. 13:12

«Hrant Dink Society» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի, այսօր Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի առջև ցույց տեղի կունենա: Ցույցի մասնակիցները բռնելու են «Թուրքիա, դեմհանդիման կանգնիր քո պատմությանը», «Հարգիր փոքրամասնության իրավունքները» վերտառությամբ ցուցապաստառներ:

Ցույցից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա  «Իրականում ի՞նչ է կատարվում Թուրքիայում» վերնագրով միջոցառում: Միջոցառման շրջանակներում հանդես կգա թուրքական ընկերակցության հիմնադիրներից մեկը` հրատարակիչ Ռաջիփ Զարաքօլուն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն