ՀՀ ՍԴ-ն կմեկնաբանի
Հունվար 19, 2010թ. 13:23
Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության առնչությամբ, որում ասվում է, որ ՀՀ ՍԴ որոշման մեջ ի հայտ են եկել դրույթներ, որոնք պարունակում են նախապայմաններ և հակասում են ստորագրված արձանագրությունների ոգուն , ArmAr.am-ը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ՀՀ ՍԴ որոշումը կարելի է այդ կերպ ընկալել։ ՍԴ-ից մեզ խոստացան առաջիկա մի քանի ժամում պարզաբանել Թուրքիայի ԱԳՆ մտահոգությունները։
ArmAr.am












