Նախարարները պատրաստվում են հաշվետվության
Հունվար 19, 2010թ. 17:18
Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում ՀՀ նախարարները եւ ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009 թ. իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները, այդ թվում` ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի N 40-Ն եւ դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշումներով հաստատված հավելվածներում ներառված միջոցառումների մասով:
Հանձնարարվել է հաշվետվությունները հրապարակել նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում:
ArmAr.am












