Գլխավոր » Լրահոս

Գործադիրը նպատակ ունի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների մեխանիզմները

Հունվար 19, 2010թ. 18:37

Հունվարի 19-ին պատգամավոր  Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ

Այսօր տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ` օրակարգում` կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:

Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամներ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Տեղեկացնենեք, որ  գործադիրը նպատակ ունի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ ու ԱՄԿ-ի կոնվեցիաներով եւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված դրույթների պահանջներին:

Կառավարությունն առաջարկում է գործատուի եւ աշխատողի միջեւ կնքել բանավոր եւ գրավոր աշխատանքային պայմանագրեր. բանավոր պայմանագիրը նպատակ ունի նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձեւակերպումները` սահմանելով, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր, եթե այն բովանդակում է միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն պայմանները, բացառությամբ աշխատավարձի չափի, հակառակ դեպքում` պայմանագիրը կնքվում է գրավոր: Նվազեցվել է արտաժամյա եւ գիշերային աշխատանքի վարձատրության չափը` գործող օրենսգրքով սահմանված ժամային դրույքաչափի մեկ ու կես անգամից ոչ պակասի փոխարեն սահմանելով առաջին դեպքում 50%, երկրորդ դեպքում 30% հավելում: Հստակ սահմանվում են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը` կախված տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից. որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը:

Քննարկումների արդյունքում Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամները ընդունելի համարեցին կառավարության որոշ առաջարկներ, իսկ վիճահարույց հարցերը որոշվեց քննարկել եւ ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ:

Նիստի ավարտին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, կարեւորելով շահագրգիռ քննարկումները, առաջարկեց օրինագծի վերաբերյալ առաջարկները գրավոր ներկայացնել հանձնաժողովին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն