Վլադիմիր Մովսիսյան. «Խորհրդային Ադրբեջանում հակահայ քաղաքականությունը քողարկված ձեւով էր իրականցվում»
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած
կոտորածների 20- ամյա տարելիցին։ Միջոցառման ընթացքում միաժամանակ կայացել է լրագրող Մարինա Գրիգորյանի «Բաքու. 1990 հունվար. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։
Տեղեկացնենք, որ Ֆիլմի ստեղծմանն օժանդակել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատության կենտրոնը։
Պետական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանի գնահատմամբ, 20 տարի առաջ այս օրերին Բաքվում տեղի ունեցածը` 1905 թվականից ի վեր հայերի նկատամամբ թուրք-ադրբեջանական քաղաքականության շարունակությունն էր։
«Խորհրդային Ադրբեջանում նույն քաղաքականությունը քողարկված ձեւով երկու հիմնական ուղղություններով էր իրականցվում՝ նախ ցանկացած գնով հայերին արտաքսել Ադրբեջանից, իսկ Հայաստանում ավելացնել ադրբեջանական տարրի ներկայությունը։ Այս քաղաքականության արդյունքում ունեցել ենք հայաթափված Նախիջեւան, հարթավայրային Արցախի գյուղական բնակավայրերի ամբողջական հայաթափում։
Ադրբեջանա-թուրքական ցեղասպան քաղաքականության` դարավերջյան դրսևորումների ականատեսը եղանք ինտերնացիոնալ համարվող Ադրբեջանի մայրաքաղաքում` Բաքվում, Սումգայիթում, Գանձակում:
Վլադիմիր Մովսիսյանը, ով ութ տարի շարունակ զբաղվել է Բաքվից տեղահանվածների եւ փախստականների խնդիրներով, այսպիսի թվային տվյալներ ներկայացրեց:
«368 հազար փախստական Ադրբեջանից, որոնք այս երկրում թողեցին 119 հազար տուն եւ բնակարան։ Հայաստանից ադրբեջան տեղափոխվեցին 168 հազար ադրբեջանցիներ՝ Հայաստանում թողնելով 34.500 տուն եւ բնակարան։ Ադրբեջանում մոտ 89 հազար բնակարան մնաց, որը յուրացվեց իշխանական էլիտայի կողմից»:
ArmAr.am












