Տ. Բալայան. «ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ»
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում: Այս առիթով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցմանն ի պատասխան, նախ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, թե «ՍԴ մասին» օրենքի համապատասխան՝ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել իր որոշումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունն արվել է Թուրքիայի ԱԳՆ-կողից, արված հայտարարւթյան մասին պաշտոնական տեսակետ կարող է հայտնել ՀՀ ԱԳՆ-ն։
Հետևելով ՍԴ աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի խորհրդին, դիմեցինք ՀՀ արտգործնախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանին։ Վերջինս նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն Թուրքիայի ԱԳՆ-ի արած հայտարարության կապակցությամբ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
ArmAr.am












