Իտալիան նշում է Ֆեդերիկո Ֆելինիի 90-ամյակը
Հունվար 20, 2010թ. 09:00
Իտալիան նշում է մեծ կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 90-ամյակը: Նա մահացավ 1993 թվականին, այն նույն թվականին, երբ ստացավ ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակը կինոարվեստում ունեցած մեծ ներդրման համար: Այդ նույն թվականին էլ Ֆելինին պատրաստվում էր նշել իր «ոսկե հարսանիքը» Ջուլիետա Մազինիի հետ, որը նրանից հետո ապրեց ընդամենը մի քանի ամիս:
ArmAr.am












